հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Արագածոտնիում Nissan-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել երկաթյա արգելապատնեշը և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․ կան վիրավորներ

Արագածոտնիում Nissan-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել երկաթյա արգելապատնեշը և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․ կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով ժամը 18.00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 25-ամյա Մարկ Վ․-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում` դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 50 մետր առաջ ընթանալով` բախվել է քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել են հերթապահություն։

  • Կիսվել: