կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արագածոտնի մարզում վարորդը Volkswagen-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. 4 վիրավորներից 2-ը եղբայրներ են

Արագածոտնի մարզում վարորդը Volkswagen-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. 4 վիրավորներից 2-ը եղբայրներ են

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:40-ի սահմաններում, Շիրակ մարզի Լանջիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Արսեն Մինասյանը՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ, 22-ամյա Մարկ Հայրապետյանը, 25-ամյա Հարութ Մկրտչյանը, 22-ամյա Վռամ Մկրտչյանը և 22-ամյա Ալեք Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Հ. և Վ. Մկրտչյանները եղբայրներ են: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: 

  • Կիսվել: