ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են Opel Astra-ն ու Ford Transit-ը. Opel-ը գլխիվայր շրջվել է, Ford-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց. կա վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Opel Astra-ն ու Ford Transit-ը. Opel-ը գլխիվայր շրջվել է, Ford-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Opel Astra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքենրով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Սարգիս Շահնազարյանն ու Մարատ Ենոքյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ Ford Transit-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ 

  • Կիսվել: