երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են Audi-ն ու Mercedes-ը. կան  վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են Audi-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 14:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 73 կմ հատվածում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Մհեր Երեմյանի վարած Audi մակնիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Անդրեյ Քամալյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Քամալյանի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Սուզաննա Ներսիսյանը և Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 52-ամյա Ալլա Քամալյանն ու 17-ամյա Գոհար Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ:

  Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Մ. Երեմյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:   

  • Կիսվել: