չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղում է ձյուն

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Ինչպես տեղեկացնում է  ԱԻՆ-ը, փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա եւ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: