ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արագածոտնի մարզ Դավթաշեն գյուղում այրվել են տներից մեկի անասնագոմի, հացատան և  ամառային խոհանոցի տանիքները

Արագածոտնի մարզ Դավթաշեն գյուղում այրվել են տներից մեկի անասնագոմի, հացատան և ամառային խոհանոցի տանիքները

 Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 15-ին, ժամը 12:33-ին ահազանգ է ստացել, որ Դավթաշեն գյուղի 6-րդ փողոցում այրվում է տուն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի և կից կառույցների տանիքներում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են անասնագոմի (մոտ 130 քմ), կից հացատան (մոտ 20 քմ), ամառային խոհանոցի (մոտ 40 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և անասնագոմի տանիքում կուտակած մոտ 30 հակ անասնակեր:

  • Կիսվել: