ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արագածոտնի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը. նրանք կհանդիպեն ԱԺ պատգամավորներին

Արագածոտնի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը. նրանք կհանդիպեն ԱԺ պատգամավորներին

Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ուշի և մի շարք այլ համայնքների ներկայացուցիչներ սեպտեմբերի 14-ին փակել էին Մ 3 միջպետական նշանակության ճանապարհը՝ իրենց մտահոգությունն արտահայտելով համայնքների միավորման, վերակազմակերպման շուրջ:

Գյուղացիները հանդիպում են պահանջել ՀՀ ազգային ժողովի պատգամավորների հետ։

Լրագրողների հետ զրույցում Օհանավան համայնքի ղեկավար  Էդգար Հայրապետյանն ասաց, որ գյուղացիներն այժմ բացել են ճանապարհը, քանի որ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ից հետո պատգամավորների հետ հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Ես անձամբ հանդիպել եմ գյուղացիների հետ, խոսել նրանց հետ: Գյուղացիները դեմ են համայնքների խոշորացմանը, քանի որ կարծում են՝ ապագայում կարող են տարբեր խնդիրների առաջ կանգնել: Նշում են, որ իրենք լավ աշխատում են և չեն ցանկանում միանալ Աշտարակին»,- մանրամասնեց Հայրապետյանը

  • Կիսվել: