ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արագածավանում ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Արագածավանում ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Հունիսի 7-ի երեկոյան Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ երեկ՝ ժամը 23.40-ի դրությամբ, գյուղի ճանապարհը բացվել է, քաղաքացիների բողոքի ակցիան դադարել է։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։

«Միջադեպի հետ կապված հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են։

Այս պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանդարտ է, քաղաքացիների բողոքին արձագանքել են համայնքի և իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք՝ վստահեցնելով, որ կտրվի համապատասխան իրավական գնահատական և հորդորելով սպասել իրավական գործընթացի արդյունքին»,- ասված է հաղորդագրության մեջ։։

  • Կիսվել: