երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արագածավանում ՔՊ-ականի կողմից բռնության ենթարկված տղան եղել է արնահոսող վերքով. Երկու հանգուցակար են դրել գլխին

Արագածավանում ՔՊ-ականի կողմից բռնության ենթարկված տղան եղել է արնահոսող վերքով. Երկու հանգուցակար են դրել գլխին

Երեկ երեկոյան «Շտապօգնության» բրիգադի կողմից «Թալին» ԲԿ է բերվել Արագածավանի բնակիչը, որի մոտ առկա էր գլխի շրջանի արյունահոսող վերք, դրվել  են երկու հանգուցակարեր:  Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Թալին» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Աննման Կնյազյանը, ով այս պահին նաեւ փոխարինում է գլխավոր բժշկին:

«Պացիենտի մոտ ոչ մի պաթոլոգիկ ռեֆլեքսներ չեն դիտվել, հոսպիտալացման կարիք չի զգացվել: Հիվանդը բուժօգնությունից հետո ուղարկվել է տուն

Պացիենտի մոտ ոչ մի պաթոլոգիկ ռեֆլեքսներ չեն դիտվել, հոսպիտալացման կարիք չի զգացվել: Հիվանդը բուժօգնությունից հետո ուղարկվել է տուն:

Գլխի շրջանում պատռված վերք էր, չեմ կարող ասել, թե քանի հարված է եղել: Այդ պահի դրությամբ հիվանդի մոտ ոչ մի նեվրոլոգիական վիճակ չի եղել, վիրաբուժական ասպեկտով էլ բացի այդ երկու կարից, այլ բուժօգնության կարիք  չի զգացվել»,-ասաց նա:

Ավելի  վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին, Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրի բնակիչ ՔՊ-ական Սուրեն Թորոսյյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

  • Կիսվել: