ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Արաբկիրում հսկայական փոսը ծածկել են արկղերով. «Վեոլիա ջուր»-ը չի շտապում կատարել իր աշխատանքը

Արաբկիրում հսկայական փոսը ծածկել են արկղերով. «Վեոլիա ջուր»-ը չի շտապում կատարել իր աշխատանքը

Արդեն մի քանի օր է՝ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկի հատման վայրում դիտահորը խնդիր է դարձել վարորդների համար:

Shamshyan.com-ի տեղեկություններով 3 օր է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հանձնարարականով՝ վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները բանակցությունների մեջ են «Վեոլիա ջրի» հետ։

Նպատակն այն է, որ «Վեոլիա ջրի» հսկողության ու պատասխանատվության տակ գտնվող այդ դիտահորի թերությունը վերացվի:

«Վեոլիա ջուր» ընկերության թերի աշխատանքի պատճառով քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվել, որ դրա պատասխանատուն Երևանի քաղաքապետրաանն ու Արաբկիրի թաղապետարանն է:

  • Կիսվել: