հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ (լուսանկարներ)

Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ (լուսանկարներ)

Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛Գ. Գյուլբենկյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարող մայթը զբաղեցրած կրպակները տարիներ շարունակ խոչընդոտել են երթևեկությանը՝ փակելով վարորդների տեսադաշտն ու վտանգելով հետիոտնի անցուդարձը։ Վարձակալության ժամկետը լրացած կրպակները քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են: Առաջիկայում կվերականգնվի տեղի կանաչ գոտու սիզամարգը, տարածքում նաև նստարաններ կտեղադրվեն։

Թամանյան 1 հասցեում էլ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով ապամոնտաժվել է կանաչապատ տարածքի վրա ապօրինի կառուցված ոչ հիմնական շինությունը։ Ապօրինի կցակառույցը ծառայում էր որպես սրճարանի բացօթյա հատված՛՛,-նշված է հազղորդագրության մեջ:

  • Կիսվել: