շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Քրիստինե Մելքոնյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»։

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Արա Շիրինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ։

  • Կիսվել: