չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք գլուխ ենք խոնարհում մեր քաջարի զինվորների հիշատակի առջև․ Արա Աբրահամյանի ուղերձը

Մենք գլուխ ենք խոնարհում մեր քաջարի զինվորների հիշատակի առջև․ Արա Աբրահամյանի ուղերձը

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանն ուղերձ է հղել Հայոց բանակի 29-ամյակի առթիվ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Այսօր առանձնահատուկ օր է ողջ հայ ժողովրդի համար՝ Բանակի օրն է։

29 տարի առաջ ստեղծվեցին ՀՀ Զինված ուժերը, անկախ Հայաստանի ողջ պատմությունն անքակտելիորեն կապված է մեր զորքի պատմության հետ՝ քաջարի հայ զորավարների և Սարդարապատում մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանած և Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմին հակահարված տված շարքային զինվորների արժանի ժառանգների։

Շնորհավորելով բոլոր նրանց, ովքեր գիտեն, թե ինչ է զինվորական ծառայությունը և նվիրված են նրան մինչև վերջ, մենք գլուխ ենք խոնարհում մեր քաջարի զինվորների հիշատակի առջև, ում սխրանքն ընդմիշտ գրված է մեր ժողովրդի պատմության և մեր սրտերում:

Այսօր մենք բոլորս պարտական ենք հայրենիքին և մեր բանակին, բայց յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվությունը։ Մեր բազմաչարչար հողը վերապրել է սարսափելի և արյունալի իրադարձություններ, և մենք այդ տարեդարձը նշում ենք սրտի ցավով, որը միասնաբար թակում է այն մարդկանց հազարավոր հարազատների ու մտերիմների սրտերը, ովքեր չեն վերադարձել պատերազմից և որոնց ճակատագրերը կործանվել են:

Բայց, անկախ ամեն ինչից, հայկական բանակը եղել է, կա եւ կմնա հայ ժողովրդի անբաժանելի մասը, մեր անվտանգության երաշխավորը եւ մեր հպարտության առարկան:

ՓԱՌՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ:»

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: