երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներն ու Գյումրիի թեկնածուն այցելել են Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներն ու Գյումրիի թեկնածուն այցելել են Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին, «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը և ՏԻՄ ընտրություններում Կուսակցության կողմից որպես Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Կարեն Մալխասյանը հանդիպում են ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, հայտնում են ՛՛Ապրելու երկիր՛՛ կուսակցությունից:

՛՛Հանդիպման ընթացքում «Ապրելու երկիր» Կուսակցության հիմնադիրներն ու Կարեն Մալխասյանը Սրբազանի հետ զրուցել են պատմական արժեքների, մշակութային ժառանգության պահպանման կարևորության, եկեղեցի-քաղաքացի անմիջական կապի ապահովման, Գյումրիում եկեղեցական ու պատմամշակութային տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության մասին։ Զրուցակիցները կարևորել են նաև կրթական, մշակութային միջոցառումների շրջանակներում համագործակցությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: