ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։

Մասնավորապես, Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և «Կարաբին» հրացանի կամավոր հանձնման դեպքեր։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնում։ Արդյունավետ էր նաև Թալինի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան ու զինամթերք։

Տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Ախուրյանի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, արդյունքում՝ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։

  • Կիսվել: