երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ապօրինի ծառահատում և ձկնորսություն. Վայքի ոստիկանների բացահայտումները

Ապօրինի ծառահատում և ձկնորսություն. Վայքի ոստիկանների բացահայտումները

Ապօրինի ծառահատման վերաբերյալ ահազանգը ոստիկանության Վայքի բաժնում ստացվել էր մայիսի 4-ին: Արտավանի անտառպետությունում հայտնաբերվել էին հատված չորս կաղնի և մեկ հացենի:

Հարուցվել էր քրեական գործ: Վայքի համայնքային ոստիկանները բաժնի այլ ծառայությունների և մարզային քննչական վարչության գործընկերների հետ իրականացրին բազմաբնույթ միջոցառումներ և պարզեցին, որ հանցագործությունը կատարել է Արենի գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է ու խոստովանել արարքը:

Վայքի ոստիկանները ակտիվ պայքար են մղում նաև ապօրինի որսի դեմ՝ պարբերաբար իրականացնելով ստուգայց-շրջագայություններ: Օրեր առաջ էլ նրանք ապօրինի ձկնորսության կասկածանքով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վայքեցի երկու տղամարդիկ, մեքենայով հանդերձ, բերվել են բաժին: Մեքենայում կարմրախայտեր կային, ճտքավոր կոշիկներ, մարտկոց և այլն: Պարզվեց, որ տղամարդիկ ձկները որսացել են էլեկտրահարման եղանակով:

Բնության պահպանությանն ուղղված ոստիկանական միջոցառումները շարունակվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: