Ապօրինի շինարարությունը կանխվելու է ամենախիստ մեթոդներով. Մարության
Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին ներկայացնելիս անդրադարձա ապօրինի շինարարության խնդրին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին ներկայացնելու ժամանակ իր բարձրաձայնած խնդիրներին:
Նա նշել է. «Կարծես թե, անցած մեկուկես տարին պետք է բավարար լիներ, որպեսզի որոշակի շրջանակները հասկանային, որ քաղաքային իշխանությունըհ որեւէ կերպ չի հանդուրժելու ապօրինի շինարարությունը, սակայն ժամանակ առ ժամանակ մենք նախկինի մնացուկների մասին ահազանգեր ենք ստանում:
Կրկնում եմ՝ մենք ամեն կերպ խրախուսում ենք շինարարությունը, կառուցապատումը. դա մեր քաղաքի զարգացման լոկոմոտիվն է: Բայց ապօրինի շինարարությունը կանխվելու է ամենախիստ մեթոդներով»:
Մարությանը նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.