չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է

Ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ջրային ռեսուրսների վերահսկողության ուղղությամբ իրականացվող դիտարկումները։
 
Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրում ավազի լվացմամբ զբաղվող «ՎԶԳՈ» ՍՊԸ-ում արձանագրվել է ապօրինի ջրառ, հայտնում են Տեսչական մարմնից։
 
Ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով Հրազդան գետի ափին փորված ջրավազանից էլեկտրական պոմպի միջոցով կատարվող ապօրինի ջրօգտագործումը Տեսչական մարմնի կողմից կասեցվել է։

  • Կիսվել: