հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ապարանում լրագրողներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել (տեսանյութ)

Ապարանում լրագրողներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել (տեսանյութ)

Լրագրողներին տեղափոխող մեքենա է վթարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրաչյա Պապինյանը:

«ՀԵՆՑ ՆՈՐ ահազանգեցին, Ապարանում Լոռեցի լրագրողներ տեղափոխող տաքսին վթարվել է։

Տեղի է ունեցել շղթայական վթար, լրագրողները անվնաս են, մեքենայից դուրս եկած վարորդը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Ապարանի հիվանդանոց»։

  • Կիսվել: