շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ապարանի, Սիսիանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում

Ապարանի, Սիսիանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22:10-ի դրությամբ, Ապարանի, Սիսիանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի, Արտաշատի, Արարատի և Աշտարակի տարածաշրջաններում՝ անձրև։

Մարալիկի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։ Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: