երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիում՝ ձնախառն անձրև։ 
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

  • Կիսվել: