ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և ընկել մոտակա առվակի մեջ

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և ընկել մոտակա առվակի մեջ

Հունիսի 24-ին, ժամը 13։36-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և հայտնվել առվակի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քուչակ-Հարթավան ավտոճանապարհի առաջին կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ո. ծնված 1993 թ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և ընկել մոտակա առվակի մեջ. տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

 

  • Կիսվել: