երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Մայիսի 26-ին, ժամը 21:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ վերջիններս դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

  • Կիսվել: