շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ապամոնտաժվել են ծաղկի տաղավարներ և նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցները

Ապամոնտաժվել են ծաղկի տաղավարներ և նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցները

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմաց տեղադրված ծաղկի վաճառքի համար նախատեսված տաղավարը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Բացատրական աշխատանքներից հետո Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ նախկին Փակ շուկայի տնօրինությունը ապամոնտաժել է շենքի ճակատային մասում կառուցված մետաղյա հովանոցները։ Աշխատանքները շարունակական են»,- հայտնում են քաղաքապետարանից։

  • Կիսվել: