ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու, վռազելու, փախեփախի անհրաժեշտություն չկա․ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների մասին

Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու, վռազելու, փախեփախի անհրաժեշտություն չկա․ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների մասին

Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօրԿոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղ կա,  գործարանները բացած, բայց  պրոբլեմ կա մարդկանց աշխատանքի: Բայց էստեղ էլ կլինի, միանշանակ: Բայց պետք չի մենակ հույսը դնել, որ ուրիշն աշխատատեղ բացի: Հիմա հունվարի 1-ից, միկրոբիզնեսը, որ տարեկան 24 միլիոն շրջանառություն ունի, հարկերից լրիվ ազատվում է: Ինչի համար ենք անում, որ մարդիկ զբաղմունք ունենան»,- նշտց Փաշինյանը։

Եղվարդում Փաշինյանին մոտեցավ մի քաղաքացի եւ ասաց, որ բռնատիրական երկրներում հեղափոխությունից հետո առաջին հերթին սահմանադրական բարեփոխումներ են կատարվում, հետո նոր ենթակառուցվածքային փոփոխություններ։ Այս համատեքստում քաղաքացին հարցրեց Փաշինյանին, թե երբ կլինեն սահմանադրական բարեփոխումները։

«Մենք ռազմավարությամբ ընդունել ենք, որ փետրվարին պետք է անց կացնենք սահմնադրական բարեփոխումներ, որը պետք է աշխատի: Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու, վռազելու, փախեփախի անհրաժեշտություն չկա»,- ասաց նա:

Նշենք, որ Փաշինյանը այսօր Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Զովունի համայնքի ջրամատակարարման համակարգի շինարարական աշխատանքներին, Եղվարդից դեպի Աշտարակ տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, մարզի ճանապարհաշինության ընթացքին, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։

Երևան վերադառնալիս էլ նա կանգ է առել Հյուսիսային ավտոկայանում: Վարչապետը շրջայց է կատարել ավտոկայանի տարածքում և ծանոթացավ տարվող աշխատանքին: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ մասնավորը հետաքրքրություն է ցուցաբերել ավտոկայանի նկատմամբ, դեռ մտածում են՝ գնա՞ն մասնավորեցման, թե գումար հատկացնեն ներկայիս տնօրինությանը: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ կարելի է ծրագիր մշակել:
 
 
 

  • Կիսվել: