չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ տարածքում գործելու են ցուցասրահ, արվեստանոց և սրճարաններ

ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ տարածքում գործելու են ցուցասրահ, արվեստանոց և սրճարաններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։ Կոմիտեից հայտնում են, որ հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։

Նախատեսվում է երկու տարում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Գործելու են ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։

  • Կիսվել: