շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անվճար պատվաստվելու հնարավորությունը լավ ազդեցություն է թողնում ՀՀ-ի տնտեսության, զբոսաշրջության ոլորտի վրա. Ավանեսյան

Անվճար պատվաստվելու հնարավորությունը լավ ազդեցություն է թողնում ՀՀ-ի տնտեսության, զբոսաշրջության ոլորտի վրա. Ավանեսյան

Համավարակը չի ճանաչում ազգություն, որևէ կարգավիճակ և հավասար կերպով վնաս է հասցնում ցանկացած մարդու: Այս սկզբունքը որդեգրելով՝ մենք չէինք պատկերացնում, որ նման լայն արձագանք կունենա մեր քայլը: Մեր որդեգրած քաղաքականությունը հավելյալ տնտեսական էֆեկտ ունեցավ: Այս մասին այսօր Ազատության եթերում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով իրանցիներին անվճար պատվաստելու մասին:

Խոսելով այն մասին, թե ինչու պատվաստումը չեն դարձնում վճարովի՝ Ավանեսյանն ասաց, որ անվճար պատվաստվելը տնտեսության, զբոսաշրջության ոլորտի վրա լավ ազդեցություն է թողնում Հայաստանում, քանի որ օտարերկրացիները Հայաստան գալով մեծ ծախս են անում:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վճարովի պատվաստելը ևս տարբերակ է, սակայն այս պահին համարում ենք, որ մեր պատվաստանյութերի քանակը շատ խիստ պետք է վերահսկենք և նորից եմ կրկնում՝ առաջնահերթությունը ՀՀ քաղաքացիներն են՛՛:

Ըստ Ավանեսյանի՝ և՛ միջազգային մամուլը, և՛ իրանական մամուլը մասնավորապես, հիացական կարծիքներ են արտահայտում Հայաստանի այս մոտեցման վերաբերյալ:

՛՛Մենք էկոնոմիկայի նախարարության հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք այս ալիքը վերածել տուրիզմի: Ես վստահ եմ, որ շատերը կվերադառնան Հայաստան, և բժշկական տուրիզմը կարող է հենց այդ խթանը հանդիսանալ, ինչը տեսնում ենք՛՛,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

  • Կիսվել: