Արգավանդցի տղամարդու մոտ գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ է հայտնաբերվել
Արմավիրի մարզի պարեկները մայիսի 11-ին Թալին-Արմավիր ճանապարհին հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և իր «Օպելով» հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: