ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Անվտանգության խնդիր է. Էդմոն Մարուքյանը համամիտ է Սամվել Մարտիրոսյանի հետ

Անվտանգության խնդիր է. Էդմոն Մարուքյանը համամիտ է Սամվել Մարտիրոսյանի հետ

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սոցկայքի իր էջում անդրադարձել է ՌԴ նախագահի մասնակցությամբ կեղծ տեսանյութի տարածմանը, որի տարածողները պնդում են, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնամուրով նվագում է «Ադանայի ողբը»:

Փորձագետի կարծիքով, սա ազգային անվտանգության խնդիր է և ողբերգությունը:

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես անդրադարձել է կեղծ տեսանյութին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Համամիտ եմ, որ սա ազգային անվտանգության խնդիր է: Շատ եմ բարձրաձայնել ֆեյք լուրերի, յութուբով պատրաատված աղբի և այս դաշտում եղած խնդիրների մասին, բայց ակնհայտ է, որ լայն շերտերին ձեռնտու է այսպիսի ցածր մակադակի հազարավոր «կեղծ լուրեր» սպառողներ ունենալը, որ իրենց պատրաստած կեղծ նյութերը քաղաքական գործիչների, ընդդիմախոսների կամ անգամ Ալիեևի աղջկա մասին սպառեն: Երևի կհիշեք մեր սոցցանցերում տարածվող հայտնի նյութը, թե ինչպես Ալիևի աղջիկը զայրացավ հոր վրա և այլն...»,-գրել է նա իր էջում:

 

  • Կիսվել: