հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
Անուշավան գյուղում գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել բռնկում

Անուշավան գյուղում գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել բռնկում

Հունիսի 30-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել բռնկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. փրկարարները իրականացնում են հովացման աշխատանքներ։

  • Կիսվել: