Անուն առ անուն նշեք զոհերին, գերիներին, անհետ կորածներին. Գալեյանի մայրը՝ Աննա Հակոբյանին
Դուք ձեր ընտանիքով ու խունտայով՝ բոլորդ մեզ համար դասալիք եք ու դավաճան: Այս մասին նախօրեին՝ ապրիլի 3-ի երեկոյան, Եռաբլուրում դիմելով Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ հայտարարեցին արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները՝ ի պատասխան Աճարկուտում նրա հնչեցրած հայտարարությունների։
«Դուք ձեր չեղած տեղով, ձեր դասալիք տեղով բոլորին համարել եք դասալիք: Դուք ուզում եք դրանով ժողովրդին շեղեք այս մղձավանջից, որ արդեն շատերը հասկանում են, թե ինչ է կատարվել ու ինչ է կատարվում այսօր:
Դուք ասում եք՝ ջոկատ եք կազմել, թող մարդիկ օրինակ վերցնեին: Դուք այն մարդը չեք, որ մարդիկ ձեզնից օրինակ վերցնեն, որովհետեւ ոչ ձեր անցյալով, ոչ ներկայով չունեք այդ ամենը ապրած»,-ասաց ծնողներից մեկը:
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն իր հերթին նշեց, եթե Աննա Հակոբյանը դասալիքների մասին հստակ թիվ է հնչեցնում՝ 11 հազար, ապա թող անուն առ անուն նշի, թե 44-օրյա պատերազմում քանի զոհ ենք ունեցել։


