երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն՝ զոհվածների ծնողներին, զինհաշմանդամներին

Անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն՝ զոհվածների ծնողներին, զինհաշմանդամներին

Երևանի ավագանու որոշմամբ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ են տրամադրվել Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու ընթացքում մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքներին:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի հունիսի 27-ին:

 

  • Կիսվել: