ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում Հայաստանում 2021-ին 76 երեխա է ծնվել

Անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում Հայաստանում 2021-ին 76 երեխա է ծնվել

Անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում  Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 76 երեխա է ծնվել։  Գրանցվել է 211 հղիություն,այս երեխաները ծնվելու են այս տարի՝ 2022 թվականին: 2021 թվականին ծրագրի շրջանակում 857 շահառու է սպասարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:

Փաշայանի խոսքով՝ ծրագրի արդյունքները բավական լավն են, եւ դա կապված է նաևծրագրի ֆինանսավորման ավելացման հետ՝ գրեթե 2 անգամ: Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը,նրա խոսքով, շատ մեծ է:

Սահմանվել էր շահառուների 6 խումբ ՝ նրանց թվում  զոհված զինվորների ընտանիքները, որոնք ցանկանում են երեխա ունենալ:

Ծրագրի շահառու կարող են դառնալ նաեւ զինծառայողները եւ նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները (նախկինում 18 սահմանամերձ համայնքի փոխարեն արդեն 84 համայնք են օգտվում այս ծրագրից), անապահով ընտանիքները, որոնք հաշվառված են համապատասխան համակարգում, հաշմանդամություն ունեցող անձինք: Եւս մեկ խումբ են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ովքեր մինչեւ 42 տարեկան կարող են ծրագրի շահառու դառնալ:

  • Կիսվել: