չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Անպայման ուզում էի կանգ առնել այստեղ. Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոմ է վառել Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում

Անպայման ուզում էի կանգ առնել այստեղ. Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոմ է վառել Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Ջերմուկ այցելության ընթացքում Սուրբ Գայանե եկեղեցի մտավ և մոմ վառեց այնտեղ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նախարարը նախ կանգ առավ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ:

«Ջերմուկ գնալիս ճանապարհին նկատեցի եկեղեցին: Եվ վերադառնալիս անպայման ուզում էի մի պահ կանգ առնել, որովհետև մեր պատկերացման մեջ Հայաստանը ներկայացված է նաև այս շատ գեղեցիկ եկեղեցիներով»,-ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը՝ եկեղեցու քահանայի հետ զրուցելիս:

Ապա նախարարը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Հայաստանում եկեղեցիները հիմնականում քաղաքից դուրս կառուցում: Քահանան պատասխանեց՝ երբեմն այդպես են կառուցվում, որ մարդիկ քայլելով որոշակի ճանապարհ անցնեն եկեղեցի հասնելու համար:

Քահանան տեղեկացրեց նաև, որ Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է 2007 թվականին: Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոմ վառեց եկեղեցում:

 

  • Կիսվել: