ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անօգնական կույր տղամարդն արդեն ԱՍՀ նախարարության խնամքի տակ է

Անօգնական կույր տղամարդն արդեն ԱՍՀ նախարարության խնամքի տակ է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողներն այցելել են քաղաքացուն, իրականացրել կարիքների գնահատման աշխատանքներ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը՝ նշելով, որ թեպետ այս փուլում փաստաթղթերի ամբողջացման գործընթաց է ընթանում, բայց քաղաքացին արդեն իսկ նախարարության խնամքի ներքո է, երեկ տեղափոխվել է հաստատություններից մեկը։

Նշենք, որ խոսքը նկարի տարեց տղամարդու մասին է, որի պատմությունը ներկայացրել է համացանցի օգտատերերից մեկը՝ նշելով, որ տղամարդը կույր է, ժամեր շարունակ եղել է փողոցում՝ անցորդներին խնդրելով օգնել իրեն գտնել տան տեղը, սակայն քաղաքացիներն անտարբերություն են ցուցաբերել: Ըստ ահազանգի՝ տղամարդը ապրում է սոցիալական ծայրահեղ անբարենպաստ պայմաններում, սանիտարահիգիենիկ վատ իրավիճակում, չունի զավակներ ու մտերիմներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ավելի վաղ արձագանքել էր համացանցում օգտատերերի կողմից կատարված՝ փողոցում անխնամ վիճակում հայտնված նախկին ագրոնոմի մասին գրառումներին:

  • Կիսվել: