շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աննախադեպ կրթական ծրագիր՝ մանկաբարձության ոլորտում

Աննախադեպ կրթական ծրագիր՝ մանկաբարձության ոլորտում

Հուլիսի 29-30-ը ՄՕՄ կենտրոնը Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է ռեֆորմատիվ, նորարարական վեբինարների շարք՝ «Մոր-մանկան և ընտանիքի բարեկամ ծննդատներ» թեմայով։ Գիտաթեմատիկ վեբինարների 1 տարվա այս կրեդիտավորված ծրագիրն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է «փափուկ ծննդաբերության» գաղափարախոսությունը։

Հոլիստիկ՝ համապարփակ, բազմամասնագիտական վեբինարների այս եզակի շարքն իր նորորարական մոտեցումներով վեր կհանի կարևորագույն խնդիրներ՝ միտում ունենալով բարելավել մանկաբարձական էկոհամակարգը Հայաստանում։

12 ամիս շարունակ, ամեն ամսվա վերջին շաբաթ-կիրակին՝ ծննդօգնության և հարմասնագիտական ոլորտի աշխատակիցները հնարավորություն կունենան լսելու միջազգային և հայաստանյան 60 մասնագետների ելույթները, որոնք նորարարական մոտեցում ցույց կտան ծննդօգնությանը և կառաջարկեն համակողմանի լուծումներ:

Արցախի բուժաշխատողների համար վեբինարներն անվճար են։

 

  • Կիսվել: