ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աննա Մկրտչյանի՝ տարբեր ժամանակներում ԿԸՀ ներկայացրած անձնագրերի անձնական տվյալները տարբերվում են

Աննա Մկրտչյանի՝ տարբեր ժամանակներում ԿԸՀ ներկայացրած անձնագրերի անձնական տվյալները տարբերվում են

ՄԻՊ ԻՀԿ խորհուրդ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԿԸՀ 14.05.2017թ․ ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածուների ընտրական ցուցակում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ծննդյան ամիսը նշված է ապրիլ ամիսը, իսկ 22.07.2021թ․ «Պատիվ ունեմ» Դաշինք կուսակցության պատգամավորի թեկնածուների համապետական ընտրական ցուցակում նշված է սեպտեմբեր ամիսը։

Ենթադրվում է, որ վերոնշյալ անձի կողմից ՀՀ ԿԸՀ ներկայացված անձնագրերից մեկը կեղծ է:
Նշվածի վերաբերյալ «Մարդու իրավունքների պաշտպան» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:

 

  • Կիսվել: