երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աննա Հակոբյանը տատիկներին ու պապիկներին Ամանորի առթիվ մաղթել է առողջ ու երկար տարիների կյանք

Աննա Հակոբյանը տատիկներին ու պապիկներին Ամանորի առթիվ մաղթել է առողջ ու երկար տարիների կյանք

եկտեմբերի 23-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի ուղեկցությամբ վարչապետի տիկինը շրջել է տուն-ինտերնատում, ծանոթացել պայմաններին: Աննա Հակոբյանը այցելել է մի քանի բնակիչների սենյակներ, անմիջական զրույց ունեցել նրանց հետ:

Տուն-ինտերնատի բնակիչները Աննա Հակոբյանին նվիրել են ձեռագործ փոքրիկ կարպետ, հեղինակային գիրք, պատմել են առօրյայի մասին, կիսվել իրենց անհանգստացնող հարցերով ու խնդիրներով: Նախարար Նարեկ Մկրտչյանն ու տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանը պատասխանել են բարձրացված բոլոր հարցերին: 

Աննա Հակոբյանը մասնակցել է նաև թեյախմությանը, ապա շրջել է բոլոր սեղանների մոտով, զրուցել ներկաների հետ, լսել նրանց պատմություններն ու ցանկությունները:

Տուն-ինտերնատի բնակիչները Աննա Հակոբյանին ցուցադրել են իրենց երաժշտական կարողությունները, երգել ու նվագել վարչապետի տիկնոջ համար: 

Աննա Հակոբյանը և նախարար Նարեկ Մկրտչյանը տուն-ինտերնատի բնակիչներին տեղեկացրել են, որ հաջորդ տարի նախատեսված են շենքի նորոգման աշխատանքներ, ինչից հետո բնակիչների համար կստեղծվեն ավելի բարվոք ու հարմարավետ պայմաններ:

Վարչապետի տիկինը շնորհավորել է բոլորին սպասվող տոների կապակցությամբ, առողջություն ու անհոգ օրեր մաղթել բոլորին: 

  • Կիսվել: