ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աննա Հակոբյանը շնորհավորել է Խաղաղապահներին տոնի առիթով

Աննա Հակոբյանը շնորհավորել է Խաղաղապահներին տոնի առիթով

«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը շնորհավորել է Խաղաղապահների միջազգային օրը:

«Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է։

Արդեն 16 տարի է՝ Հայկական զինված ուժերը նույնպես մասնակցում են միջազգային խաղաղապահ առաքելություններին՝ համարվելով միջազգային անվտանգության երաշխավորը և փաստելով, որ մարդասիրությունը բացարձակ արժեք է...

Շնորհավորում եմ հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք ծառայություն և նոր ձեռքբերումներ միջազգային հարթակներում»,- գրել է Աննա Հակոբյանը։

 

 

  • Կիսվել: