շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աննա Հակոբյանը կոչ է անում ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» գերությունից

Աննա Հակոբյանը կոչ է անում ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» գերությունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կոչ է անում կանանց այս Նոր տարին դիմավորել այլ ձևով։

Վարչապետի տիկինն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում․

«Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»։

Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ամանորյա միջոցառումների արդյունքում ստացված եկամուտները շղթայական ռեակցիայով ազդելու են նաև մարզերի բնակիչների վրա՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքների սպառման տեսքով:

  • Կիսվել: