շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աննա Հակոբյանը Խորվաթիայում մասնակցել է եվրոպական առաջնորդների կանանց  վեհաժողովին

Աննա Հակոբյանը Խորվաթիայում մասնակցել է եվրոպական առաջնորդների կանանց վեհաժողովին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկօրյա այցով Խորվաթիայի Հանրապետությունում է: Մասնակցում է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»: Տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակից։

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի հրավերով մայիսի 9-ին վարչապետի տիկինը մասնակցել է ողջույնի ընթրիքի՝  ի պատիվ երկիր ժամանած բարձրաստիճան հյուրերի:

Ընթրիքին ներկա են եղել շուրջ 10 երկրներից ժամանած առաջին տիկիններ և ամուսիններ: Աննա Հակոբյանի հետ միասին ընթրիքին մասնակցել են Իսպանիայի թագուհի Լետիցիան, Ալբանիայի վարչապետի տիկին Լինդա Ռաման, Ղրղզստանի նախագահի տիկին Այգյուլ Ժապարովան, Լատվիայի առաջին տիկին Անդրա Լեվիտեն, Մալտայի վարչապետի տիկին Լիդիա Աբելան, Հունգարիայի նախագահի ամուսին Իշտվան Վերեշը, Սլովենիայի նախագահի ամուսին Ալեշ Մուսարը, Սերբիայի առաջին տիկին Թամարա Վուչիչը, դիվանագիտական կորպուսի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ընթրիքի ընթացքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մի շարք կարճ զրույցներ է ունեցել ներկաների հետ:

 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: