ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը (լուսանկարներ)

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը:

«ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանի հետ ներկա եղանք Վանաձորի՝ Վ. Համբարձումյանի անվան N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը:

Դպրոցն «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրում ներգրավվել է՝ հաղթելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի 1-ին եթերաշրջանում: 

Բացմանը կայացավ ընկերական բասկետբոլային խաղ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի կամավորների և Վանաձորի դպրոցի երեխաների միջև:

Սա արդեն երրորդ դպրոցի մարզադահլիճն է, որը նորոգվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից»,- տեղեկացրել է Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում:

  • Կիսվել: