հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Աննա Հակոբյանն անդրադարձել է ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներին

Աննա Հակոբյանն անդրադարձել է ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներին

Ինչպես ադեն հաղորդել ենք՝ ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, այսօր մասնակցել է կորոնավիրուսի կանխարգելման կամավորական աշխատանքներին և բուկլետներ բաժանել: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներին:

Տիկին Հակոբյանը, մասնավորապես, ասաց. «Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հիմա մեր կյանքը ամբողջությամբ՝ 360 աստիճանով, շրջված է, մեր կյանքի բնականոն ընթացքը գոյություն չունի այլևս, և բոլոր հարցադրումները կարծես նախորդ կյանքից լինեն: Հիմա կառավարության բոլոր գործողություներն առաջ են նայում, որ մինիմալ կորուստներով, մինիմալ հոգեբանական տրավմաներով մեր ժողովուրդը դուրս գա այս իրավիճակից: Դրան են միտված լրատվամիջոցների սահմանափակումները, ընդունված օրենքները»:

  • Կիսվել: