կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աննա Եղիազարյանն ընտրվեց Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ

Աննա Եղիազարյանն ընտրվեց Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ

Փետրվարի 15-ին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ)՝ Բեսթ Վեստերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում կայացած 28-րդ արտահերթ համագումարում, որը հրավիրվել էր ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ, Աննա Եղիազարյանն ընտրվեց կազմակերպության նախագահ։

 

Տիկին Եղիազարյանը 2005 թվականից զբաղեցնում էր ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի/գործադիր տնօրենի պաշտոնը։

Կենսագրությունը

Կրթությունը

1990թ․ - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵՊԻ) Մեքենաշինության ֆակուլտետի դիպլոմ

1990 - 1991 թթ․ - ԵՊԻ, Մեքենաշինության ֆակուլտետի Տնտեսագիտության ամբիոն, ստաժոր - հետազոտող

1995թ․ - թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Արտադրական գործընթացի օպտիմալ կառավարում» (Внутрифирменный менеджмент в машиностроении) թեմայով, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեությունը

1991 - 1996 թթ․ - դասախոս («Մեքենաշինական արդյունաբերության տնտեսություն և կազմակերպում», «Կառավարում», «Մարքեթինգ» և հարակից այլ առարկաներ), Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Մեքենաշինության ֆակուլտետ, Տնտեսագիտության ամբիոն,

1997-1998 թթ․ - մենեջեր - տնտեսագետ, «Հայներարտբանկ», վարկա-ավանդային և տարադրամա-ֆինանսային գործառնությունների դեպարտամենտ, արտարժույթային գործառնությունների և արժեթղթերի վարչություն

1998-1999թթ․ -տնօրենի աշխատակազմի գլխավոր մասնագետ, տնտեսագետ, «Հայավտոճան» ՊՓԲԸ, հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժին

1999 -2000թթ․ - բաժնետերերի հետ աշխատանքների համակարգող, գլխավոր իրավաբան, «Հայներարտբանկ»

2000-2002թթ․ - Պլանավորման և ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար, Հայկական Կարմիր խաչի ընկերություն

2002-2005թթ․ - Նախագահի՝ ֆինանսական գծով խորհրդական, Հայկական Կարմիր խաչի ընկերության

2005թ․ – 2024թթ․ - Գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար, Հայկական Կարմիր խաչի ընկերություն

2005թ․-ից՝ «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ

2010 թ․-ից՝ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ

2013-2018 թթ․՝ ՀՀ Սփյուռքի նախարարության Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ

2016 թ․-ից՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ

2022թ․-ից՝ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» անդամ

Ամուսնացած է, ունի երկու երեխա և երկու թոռ։

  • Կիսվել: