հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անկախության իրական տերերը Եռաբլուրում են. Կարին Տոնոյան

Անկախության իրական տերերը Եռաբլուրում են. Կարին Տոնոյան

Իմ խորին համոզմամբ՝ մենք այսօր չունենք անկախություն, որ տոնենք այս օրը, նաեւ չունենք տրամադրություն՝ տոնելու այս օրը. Անկախության իրական տերերն այսօր Եռաբլուրում են: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

Նա նշեց, որ Անկախության իրական տերերը Եռաբլուրում են: Տոնոյանը տոնական օրը նշելու տարբերակ առաջարկեց՝ ասելով. ՛՛Այո, կարելի էր նշել այս օրը. պետք է ռազմական հաստատությունների ուսանողները քայլեին որպես ապագա բանակի այսօրվա կերտողներ: Պետք է նրանց հետեւից քայլեին աշակերտները՝ մեր հերոսների նկարներով, որպեսզի ցույց տային, որ այդ հերոսների հետեւից գալիս է նոր սերունդ, որը պետք է տեր կանգնի հայրենիքին: Նրանց հետեւից թող հրավիրեին մեզ՝ մայրերին: Դրանից հետո էլ թող գային հայ մարդիկ, որոնք հասկանում են, որ հային երբեւէ ընկճել հնարավոր չէ՛՛:

Նշենք, որ քիչ անց Ազատության հրապարակից ջահերով ու մոմերով երթ կսկսվի դեպի Եռաբլուր:

 

  • Կիսվել: