երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ես ասել էի` եթե հեռացնեն, իսկ թաղապետը հրաժարական է տվել.  Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը` իր հայտարարության մասին

Ես ասել էի` եթե հեռացնեն, իսկ թաղապետը հրաժարական է տվել. Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը` իր հայտարարության մասին

Ես ասել էի, եթե հեռացնեն, բայց հիմա Տիգրան Տեր–Մարգարյանը հրաժարական է տվել, տարբերությունը չեք զգո՞ւմ։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով իր նախկինում արած հայտարարությանը, որ եթե Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանին քաղաքապետն ազատի պաշտոնից, «Հանրապետություն» կուսակցության քվոտայով պաշտոնյաները բոլորը վայր կդնեն իրենց լիազորությունները։

Հարցին՝ ինչպե՞ս եղավ Տիգրան Տեր–Մարգարյանը հրաժարական ներկայացրեց դեպքից 20 օր անց, արդյոք նա WhatsApp-ով նամակ է ստացել, Մխիթարյանը կարճ պատասխանեց ՝ «ոչ» ու հեռացավ։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

 

  • Կիսվել: