չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Անիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Ոստիկանության Անիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Սանկտ Պետերբուրգ-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո օդանավակայանում հայտնաբերվել և Անիի բաժին է ներկայացվել 22-ամյա Շոթա Ս.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

  • Կիսվել: