կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով

Անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով

Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում:

Բուժանձնակազմին կտրամադրվեն պլանշետներ: Կարգավարը «1-03» հեռախոսահամարին կանչը ստանալով՝ տվյալները էլեկտրոնային եղանակով կփոխանցի սպասարկող խմբին:

Նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլ նաև գրանցվելու է կանչի հրատապությունը, դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն ու արագ արձագանքման հնարավորությունները:  

Հավելվածը հնարավորություն է ընձեռում  նաև վճարովի ծառայությունների դեպքում տեղում կատարել գումարի փոխանցումը: 

Նոր համակարգը կներդրվի մարտի 1-ից:  

 

  • Կիսվել: