հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը (տեսանյութ)

Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը (տեսանյութ)

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները, գրում է ermenihaber.am-ը:

Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին ոստիկանություն բողոք է ներկայացվել  իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։

Նշենք, որ շաբաթներ առաջ էլ 
Թուրքիայի քաղաքացներից մեկը  փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։

  • Կիսվել: