Անհայտ անձինք պղծել են հայ և հրեա ժողովուրդների եղեռնի հիշատակի հուշարձանը
Այսօր անհայտ անձինք պղծել են հայ և հրեա ժողովուրդների եղեռնի հիշատակի հուշարձանը, որն ավելի հայտնի է, որպես Հոլոքոստի զոհերի հուշարձան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետարանի տեղեկատվության բաժնի ղեկավար Հովսեփ Կուբատյանը։
՛՛Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների ուժերով հուշարձանը շատ արագ մաքրվեց:
Անկախ նրանից, թե երկու պետություն ների միջև ինչ հարաբերություններ են՝ անընդունելի են նման արարքները: Իրվապահներն արդեն զբաղվում են այս գործով՛՛,-նշել է նա: